Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 297 Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների՝ հարկային մարմնում հաշվառումից հանումը. 1. Պետական ռեգիստրի գործակալությունն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն և լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը (դատարանի վճռով լուծարման դեպքում՝ դատարանի վճռի կամ որոշման վերաբերյալ տեղեկությունը). 2. Կազմակերպության՝ լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը լուծարվող կազմակերպությունում իրականացնում է համալիր հարկային ստուգում. 3. Հարկային մարմինը պետական ռեգիստրի գործակալությունից պետական բյուջեի գծով կազմակերպության հարկային պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարցում ստանալու դեպքում հարցումը ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում, տրամադրում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք` հարկային մարմնի սահմանած ձևով. 4. Պետական ռեգիստրի գործակալությունը լուծարման մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն կազմակերպության լուծարման պետական գրանցման տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ ձևով արդիականանում են միասնական գրանցամատյանում, և այդ պահից կազմակերպությունը համարվում է հաշվառումից հանված: |