Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15.10 Մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, նոր մատակարարների մուտքն առևտրային ցանց. 1. Առևտրային ցանցերը սահմանում են հավանական մատակարարների ապրանքի ընտրության նվազագույն պահանջներ և սկզբունքներ: Նվազագույն պահանջները և սկզբունքները կարող են սահմանվել ըստ ապրանքատեսակների՝ պայմանով, որ մատակարարի համար ընկալելի լինի տվյալ պահանջի կամ սկզբունքի վերաբերելիությունը կոնկրետ ապրանքատեսակին. 2. Մատակարարի ապրանքի ընտրությունն իրականացվում է առևտրային ցանցի նախաձեռնությամբ կամ հավանական մատակարարի գրավոր առևտրային առաջարկի ուսումնասիրության արդյունքում՝ հաշվի առնելով առևտրային ցանցի հրապարակած՝ մատակարարի ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջները և սկզբունքները. 3. Առևտրային ցանցը գրավոր առևտրային առաջարկը քննարկում է այն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ մատակարարի ապրանքի ընտրության համար անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ (փորձաքննության իրականացում և այլն), ապա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով, եթե նշված գործողության իրականացման համար անհրաժեշտ չէ այլ ժամկետ, որի մասին առևտրային ցանցը գրավոր տեղեկացնում է առևտրային առաջարկ ներկայացրած հավանական մատակարարին. 4. Առևտրային ցանցը հավանական մատակարարի ապրանքի ընտրության վերաբերյալ բացասական որոշման մասին գրավոր տեղեկացնում է առաջարկ ներկայացնողին՝ հիմնավորելով առևտրային ցանցի հրապարակած նվազագույն պահանջներին և սկզբունքներին չհամապատասխանելը. 5. Առևտրային ցանցի կողմից հավանական մատակարարին լրացուցիչ՝ մատակարարման պայմանագրի հետ չկապված ծառայությունների պարտադրումը կամ դրանցից հրաժարվելու հիմքով մատակարարման պայմանագիր կնքելուց հրաժարվելն արգելվում է: |