FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Մասնագիտական ուսումնական հաստատության կառավարումը.
1. Պետական ՄՈՒՀ-ի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, լիազոր մարմինը, ՄՈՒՀ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ կառավարման խորհուրդ կամ հոգաբարձուների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և ՄՈՒՀ-ի գործադիր մարմինը՝ տնօրենը, պետը, ռեկտորը, ծրագրի կամ ստորաբաժանման ղեկավարը (այսուհետ՝ տնօրեն).
2. Միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված պետական ՄՈՒՀ-ի, հանրային, մասնավոր ՄՈՒՀ-երի, ինչպես նաև կազմակերպության ստորաբաժանում համարվող ՄՈՒՀ-երի կառավարման և այլ մարմինները, դրանց ձևավորման և գործունեության կարգը, լիազորությունները սահմանվում են համապատասխան կազմակերպաիրավական ձևը կարգավորող օրենքներով, ՄՈՒՀ-ի և հիմնադիր կազմակերպության կանոնադրությամբ և հիմնադիր պայմանագրերով.
3. Պետական ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ուղղություններ սահմանելու, մասնագիտական կրթական ծրագրեր մշակելու և ներդնելու, համագործակցության շրջանակը ընդլայնելու, համագործակցության պայմանագրեր կնքելու, ձեռնարկատիրական գործունեության տեսակներն ու դրանց կազմակերպման պայմանները սահմանելու, ՄՈՒՀ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը և ծախսային ուղղությունները սահմանելու և այլ կառավարչական որոշումները հիմնավորված կայացնելու նպատակով խորհուրդը կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, որոնց ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և խորհրդի որոշմամբ.
4. Մշակույթի և սպորտի ոլորտի որակավորման կրթական ծրագիր իրականացնող ՄՈՒՀ-ում կարող են ստեղծվել մասնագիտական (ստեղծագործական կամ գեղարվեստական) խորհուրդներ՝ կանոնադրությամբ սահմանված կարգով և գործառույթներով։