Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 36 Հերթական նիստերի գումարման կարգը. 1. Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝ երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը: 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում օրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը շարունակվում են մինչև դրանց քննարկումն ավարտվելը, սակայն ոչ ավելի, քան երեք օր և ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը. 4. Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հերթական նիստերը կարող են տեղափոխվել Ազգային ժողովի նիստերից ազատ շաբաթ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումը կարող է ընդունվել տեղափոխվող նիստերին նախորդող հերթական նիստերում. 5. Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում հերթական նիստերը կարող են տեղափոխվել ոչ ավելի, քան մեկ անգամ: Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, ինչպես նաև այն նիստերը, որոնց օրակարգում նախատեսվում է ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հարց, բացառությամբ Կանոնակարգի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի, չեն կարող տեղափոխվել: Հերթական նստաշրջանի վերջին շաբաթվա հերթական նիստերը կարող են տեղափոխվել միայն Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների պահպանմամբ: |