Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ. 1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի. 1) ոստիկանության բարձրագույն կոչումներ` - ոստիկանության գեներալ-գնդապետ, - ոստիկանության գեներալ-լեյտենանտ, - ոստիկանության գեներալ-մայոր. 2) ոստիկանության գլխավոր կոչումներ` - ոստիկանության գնդապետ. 3) ոստիկանության ավագ կոչում` - ոստիկանության փոխգնդապետ. 3-1) ոստիկանության միջին կոչումներ` - ոստիկանության մայոր, - ոստիկանության կապիտան, - ոստիկանության ավագ լեյտենանտ, - ոստիկանության լեյտենանտ. 4) ոստիկանության կրտսեր կոչումներ` - ոստիկանության ավագ ենթասպա, - ոստիկանության ենթասպա, - ոստիկանության ավագ, - ոստիկանության ավագ սերժանտ, - ոստիկանության սերժանտ, - ոստիկանության կրտսեր սերժանտ: 3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը: 4-1. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը: Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան. 5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը. 7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` օրենքով սահմանված կարգով. 8. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետով նախատեսված հիմքով, ինչպես նաև սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում անձանց ոստիկանության կոչում շնորհելու մասին հրամանը ճանաչվում է ուժը կորցրած: |