Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 29 Կատարողական վճարները ոչ դրամական պահանջներով և ապահովման վարույթներով. 1. Եթե ոչ դրամական պահանջով կատարման ենթակա ակտով կամ հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանը կամովին չի կատարում պարտավորությունը, և այն կատարվում է հարկադիր կատարման միջոցով, ապա պարտապանից գանձվում է կատարողական վճար՝ 1) մինչև 500 հազար դրամի չափով փաստացի ծախսեր կատարված լինելու դեպքում՝ այդ ծախսերի եռապատիկի, բայց ոչ պակաս, քան 100 հազար դրամի չափով. 2) 500 հազարից մինչև մեկ միլիոն դրամի չափով փաստացի ծախսեր կատարված լինելու դեպքում՝ մեկուկես միլիոն դրամի չափով. 3) մեկ միլիոն դրամից ավելի չափով փաստացի ծախսեր կատարված լինելու դեպքում՝ այդ ծախսերի 150 տոկոսի չափով. 2. Եթե ոչ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով պարտապանի համար չի սահմանվել կամավոր կատարման ժամկետ, ապա պարտապանից գանձվում է կատարողական վճար՝ փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հազար դրամը. 3. Եթե ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով, ապա պահանջատիրոջից գանձվում է կատարողական վճար՝ փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հազար դրամը. 4. Ապահովման վարույթով փաստացի կատարված կատարողական ծախսերի, բայց ոչ պակաս, քան հինգ հազար դրամի չափով կատարողական վճար է գանձվում՝ 1) պարտապանից, եթե հայցի (ներառյալ նախնական), դիմումի պահանջի կամ եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովումը վերացվել է հայցապահանջը (դիմումի պահանջը) պարտապանի կողմից կամովին կատարվելու կամ կողմերի հաշտության հիմքով կամ հայցը (դիմումը) բավարարվելուց հետո՝ մինչև եզրափակիչ դատական ակտը կատարման ներկայացնելը. 2) պահանջատիրոջից, եթե եզրափակիչ դատական ակտով հայցը (դիմումը) չի բավարարվել, կամ հայցի (ներառյալ նախնական), դիմումի պահանջի կամ եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովումը վերացվել է մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 29 3) պարտապանից, եթե վարչական ակտը, որի կատարումն ապահովելու համար կիրառվել է վարչական մարմնի արգելանքը, կատարվել է ապահովման վարույթի հարուցումից հետո, բայց մինչև այդ վարչական ակտը կատարման ներկայացվելը. 5. Եթե ավարտված ապահովման վարույթը վերսկսվում է որպես համապատասխան եզրափակիչ դատական ակտի կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի կատարման վարույթ, ապա այդ վարույթի ծախսերի մեջ ներառվում են նաև ապահովման վարույթով կատարված կատարողական ծախսերը. 6. Ի լրումն սույն հոդվածի կանոնների՝ սույն օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փորձաքննության կատարման ծախսերի չափով կատարողական վճարը նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում գանձվում է պարտապանից, իսկ 5-րդ մասով նախատեսված դեպքում` պահանջատիրոջից: |