Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Վճարահաշվարկային կազմակերպության կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները. Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե` ա) վճարահաշվարկային կազմակերպությունը վճարահաշվարկային ծառայություններ է մատուցել օրենքների և իրավական այլ ակտերի խախտումներով. բ) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի դրույթները. գ) խախտվել են հաշվապահական հաշվառման կանոնները, հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների, այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ. դ) վճարահաշվարկային կազմակերպությունը չի կատարել սույն օրենքով սահմանված Կենտրոնական բանկի տված հանձնարարականը. ե) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական նորմատիվները. զ) չի վճարվել տարեկան պետական տուրքը: |