FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  325

Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին գործով դատարանի որոշումը.
1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները.
2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝
    1) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.
    2) արբիտրաժային վարույթի կողմերի անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը.
    3) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
    4) դատարանի եզրահանգումը՝
    ա. արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու,
    բ. վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը մերժելու,
    գ. սույն օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-6.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ.
3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից.
4. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը մերժելը խոչընդոտ չէ արբիտրաժին կրկին դիմելու համար, եթե արբիտրաժին դիմելու հնարավորությունն սպառված չէ.
5. Այն դեպքում, երբ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժում է արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելն արբիտրաժային համաձայնությունն անվավեր ճանաչելու հետևանքով կամ այն հիմքով, որ վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին, կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա արբիտրաժային վարույթի կողմերը կարող են դիմել դատարան՝ իրենց մեջ առկա վեճը սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնների համաձայն լուծելու համար: