FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Սովորական արժեքը՝ ըստ արտահանող երկրում գործող գների.
1. Լիազոր մարմինն ուսումնասիրվող ապրանքի սովորական արժեքը որոշում է՝ հիմք ընդունելով արտահանող երկրում սովորական առևտրային գործառույթների ընթացքում անկախ գնորդների կողմից նման ապրանքի վաճառքի դիմաց վճարված կամ վճարվելիք համեմատելի գինը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.
2. Ապրանքի գինը, եթե այն միմյանց հետ կապված կամ միմյանց հետ փոխհատուցողական համաձայնություն ունեցող կողմերի միջև գործարքի գին է, չի կարող համարվել սովորական առևտրային գործառույթի գին և չի կարող օգտագործվել սովորական արժեքի որոշման համար, քանի դեռ չի պարզվել, որ կողմերի միջև եղած կապը չի ազդում գնի վրա.
3. Եթե արտահանողը նման ապրանք չի արտադրում կամ նման ապրանք չի վաճառում արտահանող երկրի ներքին շուկայում, ապա սովորական արժեքը կարող է որոշվել արտահանող երկրում այլ վաճառողների կամ արտադրողների կողմից նման ապրանքի համար սահմանված գների հիման վրա: