Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 84 8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացված և փորձաքննության փուլում գտնվող գյուտերի հայտերի քննարկումը շարունակվում է սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան. 9. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գյուտի արտոնագրաունակության մասին եզրակացության նախապատրաստման փուլում գտնվող արտոնագրերով սույն օրենքով սահմանված կարգով գյուտի արտոնագիր տալու վերաբերյալ որոշումը պետական լիազոր մարմինը կայացնում է՝ հաշվի առնելով արտոնագրաունակության մասին եզրակացության առկա նյութերը կամ համապատասխան դեպքում` պետական լիազոր մարմնի իրականացրած փորձաքննության արդյունքներով. 10. Այն հայտերը, որոնց նկատմամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը որոշում է կայացված արտոնագիր տալու մասին, և հայտարկված գյուտը գրանցված չէ պետական գրանցամատյանում, հայտատուի դիմումի հիման վրա պետական լիազոր մարմինը հրապարակում է սույն օրենքի 51-րդ հոդվածի համաձայն կամ համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում տալիս է գյուտի կարճաժամկետ արտոնագիր: Դիմումները կարող են ներկայացվել պետական լիազոր մարմին սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում. 11. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննության փուլում գտնվող օգտակար մոդելների հայտերի քննարկումը շարունակվում է գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտերի համար սույն օրենքով նախատեսված դրույթներին համապատասխան. 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական գրանցամատյանում չգրանցված օգտակար մոդելների հայտերով օգտակար մոդելի արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում տրվում Է սույն օրենքով նախատեսված գյուտի կարճաժամկետ արտոնագիր. 13. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գյուտերին վերաբերող ծագած վեճերը լուծվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենքի դրույթներին համապատասխան. 14. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» 2008 թվականի հունիսի 28-ի ՀՕ-111-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 84 Անցումային դրույթներ. 1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված և արտոնագրաունակության մասին հրապարակված եզրակացություն ունեցող գյուտերի արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան` որպես սույն օրենքի համաձայն տրված գյուտերի արտոնագրեր. 2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված գյուտերի արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, և այն գյուտերի արտոնագրերը, որոնցով արտոնագրաունակության մասին եզրակացություն չի հրապարակվել, արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա կարող են պետական լիազոր մարմնի սահմանած կարգով փոխակերպվել գյուտի կարճաժամկետ արտոնագրի: Դիմումները կարող են ներկայացվել պետական լիազոր մարմին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չփոխակերպված արտոնագրերը ստանում են սույն օրենքով նախատեսված` հրապարակված հայտի կարգավիճակ: Նշված հայտերով ըստ էության փորձաքննություն անցկացնելու դիմումները կարող են ներկայացվել մինչև հայտի ներկայացման թվականից ինը տարին լրանալը. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն. 5. Այն հայտերով, որոնցով սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գրավոր ապացույցի տրամադրումն ավարտված չէ, և դրա մասին պետական լիազոր մարմինը սահմանված կարգով ծանուցված է, արտոնագրի նկատմամբ գործավարությունը շարունակվում է, եթե գրավոր ապացույցը ներկայացվում է արտոնագրի գործողության իններորդ տարին լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում. 6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված օգտակար մոդելի արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան` որպես սույն օրենքի համաձայն տրված գյուտի կարճաժամկետ արտոնագրեր. 7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործողությունը դադարեցված գյուտերի և օգտակար մոդելների արտոնագրերով վերապահված իրավունքները վերականգնվում են սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 84 15. Սույն օրենքի ընդունումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 40-րդ հոդվածի 5-րդ մասով, 51-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 70-րդ հոդվածի 6-րդ և 12-րդ մասերով, 75-րդ հոդվածի 3-րդ մասով, 82-րդ հոդվածի 4-րդ մասով և 83-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգերը: |