Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Կողմերի հաշտության համաձայնությունը. 1. Կողմերը սնանկության դիմումը հետ վերցնելու համար սահմանված ժամկետում կարող են կնքել հաշտության համաձայնություն: Կողմերի միջնորդությամբ նշված ժամկետը դատարանի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև երկշաբաթյա ժամկետով: Եթե դատարանը երկարաձգել է կողմերի միջև հաշտության համաձայնություն կնքելու ժամկետը, և այդ ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքվել, ապա դատարանի սահմանած ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է վճիռ. 2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր. 3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները. 4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը. 5. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտություն կնքելու բոլոր պարտատերերի իրավունքը կարող է իրականացվել բացառապես սույն օրենքի պահանջներին համապատասխան առողջացման ծրագրի հաստատման միջոցով։ Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո առողջացման ծրագրի շրջանակներում առանձին պարտատիրոջ և պարտապանի միջև հաշտություն կնքելու իրավունքը կարող է իրականացվել տվյալ պարտատիրոջ կողմից միակողմանի պարտքի լրիվ կամ մասնակի ներմամբ կամ կատարման ժամկետի միակողմանի երկարաձգմամբ։ |