Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումը. 1. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն ապահովում են օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները. 2. Հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններում ճանապարհային երթևեկության կանոնների պարտադիր ուսուցումն իրականացվում է կրթության և գիտության ոլորտի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատած ծրագրերին համապատասխան. 3. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների և տրանսպորտի, կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության ու բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կառավարման մարմինների համատեղ մշակած օրինակելի ծրագրերով. 4. Ոստիկանությունը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում են իրավասու մարմիններին` քաղաքացիների` ճանապարհներին անվտանգ երթևեկության վարքագծի կանոնների ուսուցման հարցում: |