FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  52

Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման չափանիշները. Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման համար կառավարության կողմից սահմանվում են մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի գնահատման սկզբունքներ՝ ծրագրի յուրաքանչյուր ցուցանիշի, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման կշռային գործակիցների սահմանման միջոցով: Հավատարմագրային կառավարման ծրագրի տեխնիկական, մասնագիտական ապահովվածությունը, ֆինանսական միջոցների առկայությունը բնութագրող ցուցանիշները, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավը ենթակա են պարտադիր գնահատման: Մրցութային առաջարկների գնահատման սանդղակում հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման համար սահմանված կշռային գործակիցը չի կարող գերազանցել 0,25-ը: Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթը կարող է անցկացվել մասնակիցների նախնական որակավորմամբ՝ կառավարության սահմանած կարգով: