Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 300 Մինչդատական ակտի դատական բողոքարկման ընթացակարգը. 1. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքներ կարող է ներկայացնել վարույթի մասնավոր մասնակիցը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, եթե հիմնավորում է իր իրավաչափ շահերի նկատմամբ այդ ակտի անհամաչափ ներգործությունը. 2. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում, բացառությամբ երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը. 3. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում: Այդ ժամկետի սկիզբն է` 1) իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրը. 2) բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել: |