Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ. Որոնողական աշխատանքների իրականացման կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության ենթաօրենսդրական ակտերով: Զոհվածների` որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերված աճյունները հուղարկավորվում են սույն օրենքին համապատասխան, իսկ նախկինում անհայտ, սակայն հայտնաբերված զինվորական շիրիմները բարեկարգվում են դրանք հետազոտելուց և հաշվառելուց հետո: Բարեկարգումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները` նշված վայրերում տեղակայված զորամիավորումների մասնակցությամբ: Գտնված զենքը, փաստաթղթերը և զոհվածներին պատկանող այլ գույքը համապատասխան ակտերի հիման վրա հանձնվում են լիազորված մարմնին` դրանք հետազոտելու, փորձաքննության ենթարկելու և հաշվառելու համար: Զոհվածների փաստաթղթերը, անձնական իրերը և պարգևատրումները հանձնվում են նրանց հարազատներին կամ նրանց համաձայնությամբ` թանգարաններ: Հրաձգային զենքը կամ սպառազինության այլ միջոցները` դրանց մարտական գործածումը վնասազերծելու միջոցով բացառելուց հետո, լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են հանձնվել թանգարաններ: Պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելու դեպքում անհապաղ տեղյակ է պահվում լիազորված մարմնին, որը սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում դրանք վնասազերծելու և ոչնչացնելու համար: Ինքնագործ նախաձեռնությամբ իրենց հայտնաբերման վայրերից պայթյունավտանգ առարկաների տեղաշարժումն ու տեղափոխումն արգելվում է: |