FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Նշանակալից մասնակցությունը և իրական շահառուները.
1. Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի.
2. Ուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցությունը.
3. Անուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝
    1) անձը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն կամ ունի 10 տոկոսից պակաս մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխան` իր գործարար համբավով կամ հեղինակությամբ ուղղակի կամ անուղղակի հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները կամ ոլորտները.
    2) անձը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն կամ ունի 10 տոկոսից պակաս մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները՝ տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.
    3) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս և ավելի մասնակցություն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

4) անձն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի 50 տոկոսից պակաս կամ չունի մասնակցություն և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխան` իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կամ այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կամ այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի գործունեության ուղղությունները կամ ոլորտները.
4. Ընկերությունը կամ օտարերկրյա ապահովագրական Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղը պարտավոր է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով Ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան.
5. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները կիրառելի են նաև սույն օրենքի 18-րդ և 19-րդ գլուխների նկատմամբ: