FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքը.
1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար անկախ կյանք վարելու և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների և հավասար հնարավորությունների ստեղծումը, այդ թվում՝ խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններում կազմակերպվող ծառայությունները համայնքահենք ծառայություններով փոխակերպելը.
2. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաների) համար խնամքի այնպիսի հաստատություններ ստեղծելը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք մեկուսացած են կամ զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, արգելվում է.
3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով իրականացնում են ծրագրեր և ծառայություններ՝ ուղղված՝
    1) հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառմանը.
    2) բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություն հաշմանդամություն ունեցող անձի մուտքը և անգործունակ ճանաչելը կանխարգելելուն, հաստատությունից համայնք վերադարձին աջակցելուն, համայնքահենք ծառայություններ մատուցելուն.
    3) հաշմանդամություն ունեցող անձի և համայնքի իրազեկվածությանը.
    4) անձի անկախ կյանքի հմտությունների զարգացմանը և այդ նպատակով անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը.
    5) հաշմանդամություն ունեցող անձի կամ անձանց խմբերի սեփական իրավունքների ջատագովման նպատակով հզորացմանը.
    6) հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդատվական խմբերի աշխատանքը համակարգելուն.
    7) անձի բնակության վայրի մատչելիության ապահովմանը.
    8) անձնական օգնականի կամ ուղեկցողների ծառայությունների համակարգմանը.
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված՝ անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը.
3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցել նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունները՝ պատվիրակման միջոցով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

4. Անձնական օգնականի ծառայությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա, որում ներառվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ՝ ներառելով նաև անձնական օգնականի և (կամ) նրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն ու գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին: Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: