FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը.
1. Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից թույլատրվում է`
    1) Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան պատրաստուկների ստացման կամ պատրաստուկների հետ փոխանակման նպատակով.
    2) բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ռեցիպիենտին փոխներարկելու նպատակով.
    3) արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև լիազոր մարմնի հավանությանն արժանացած միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում.
    4) անձի ախտորոշումը ճշտելու նպատակով.
2. Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը կարող է թույլատրվել միայն Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան բավարար քանակի առկայության դեպքում.
3. Հայաստանի Հանրապետությունից արյան կամ դրա բաղադրամասերի արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: