FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

article  14

Ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները.
1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս պարտավոր են՝
    1) Ոստիկանության հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցել պարեկապահակային ծառայությանը.
    2) մասնակցել արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական միջոցառումներին.
    3) իրականացնել Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հատուկ, կարևոր նշանակության օբյեկտների, հատուկ բեռների, Ոստիկանության և ոստիկանության զորքերի նյութատեխնիկական բազաների և պահեստների, հաղորդակցության կառույցների պահպանությունը.
    4) մասնակցել ռազմական կամ արտակարգ դրության, ինչպես նաև կարանտինի իրավական ռեժիմի ապահովմանը.
    5) մասնակցել զանգվածային անկարգությունների կանխմանը և խափանմանը.
1.1. Հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ.
2. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս համագործակցում են Ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության զորամասերի ու ստորաբաժանումների հետ.
3. Խաղաղ, առանց զենքի հավաքները կամ հանրային միջոցառումները կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է: