Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Հեղինակի գույքային իրավունքները. 1. Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։ Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը, մասնավորապես` ա) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք). բ) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք). գ) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք). դ) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք). ե) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք). զ) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք). է) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք). ը) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք). թ) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք). ժ) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք). ժա) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք). ժբ) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք). ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործում. 2. Հեղինակն իրավունք ունի նաև արգելելու ստեղծագործության՝ առանց իր թույլտվության պատրաստված օրինակների ներմուծումը. 3. Բացառությամբ սույն օրենքի 22-26-րդ և 36-րդ հոդվածների, հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի դիմաց ստանալու հեղինակային վարձատրություն։ Հեղինակային վարձատրությունից հրաժարվելու մասին պայմանագիրն առոչինչ է. 4. Հեղինակային վարձատրության չափը և վճարման կարգը սահմանվում են պայմանագրով, որը կնքվում է՝ ա) հեղինակի և ստեղծագործությունն օգտագործողի միջև. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 բ) գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության և ստեղծագործությունն օգտագործող անձանց միջև. գ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձանց և օգտագործողների միջև. 5. Ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 6. Ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալու կամ փոխատվության իրավունքը պատկանում է հեղինակին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից։ Նշված իրավունքը չի տարածվում այն համակարգչային ծրագրերի վրա, որոնք ինքնին վարձույթի հիմնական օբյեկտ չեն կամ ընդգրկված են որևէ մեքենայի կամ արտադրանքի մեջ և բնականոն օգտագործման ընթացքում չեն կարող վերարտադրվել կամ պատճենահանվել. 7. Օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վաճառքի կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու դեպքում դրանց հետագա տարածումն իրականացվում է առանց հեղինակի թույլտվության և հեղինակային վարձատրության, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։ |