Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 8
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 8 Ընտրությունների հրապարակայնությունը. 1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն. 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունումից հետո՝ մինչև հաջորդ օրվա ավարտը, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում` նույն օրը, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Այդ ակտերն ընդունվելուց հետո՝ մինչև հաջորդ օրվա ավարտը, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում. 3. Ընտրությունների կազմակերպման և անցկացման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի, «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի անվտանգությունը, պաշտպանվածությունը և անխափան աշխատանքն ապահովելու, ընտրական հանձնաժողովներին սույն օրենսգրքով վերապահված լիազորությունները պատշաճ իրացնելու նպատակով համապատասխան ընտրական հանձնաժողովներն ապահովվում են անհրաժեշտ ծրագրատեխնիկական և կապի միջոցներով, սարքավորումներով և գույքով. 4. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական ծրագրերը կարող են հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կարող են հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության՝ իրենց կողմից առաջարկվող կառուցվածքը և կազմը։ |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 8 5. Գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում, թեկնածուները համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր: Հայտարարագրում նշվում են սույն օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները: Հայտարարագրերի ձևերը (էլեկտրոնային ձևերը) և ներկայացման կարգը, ինչպես նաև հայտարարագրում ներառված՝ հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. 6. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) և թեկնածուների հայտարարագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով և տեղադրվում հանձնաժողովի համացանցային կայքում՝ բաց տվյալների ձևաչափով։ |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 8 7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը. 8. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ նաև այն համայնքների ցանկը, որտեղ անցկացվելու են ընտրությունները: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 8 Սույն մասով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի եթերով հրապարակում է տեղեկատվություն ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ ներկայացնելու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, ինչպես նաև քվեարկության օրվա և ժամանակի մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի եթերով ընտրողների համար հրապարակում է նաև տեղեկատվություն իրենց ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու միջոցի և ձևի մասին. 9. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը և 20.30-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում և հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ, ըստ մարզերի, մարզկենտրոնների, 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի, հրապարակում է տեղեկություններ՝ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին տեղեկությունների հրապարակումից հետո դրանք, ըստ ընտրական տեղամասերի, տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն մասով նշված տվյալները հրապարակում է հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի ուղիղ եթերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրից: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 8 10. Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը և հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 36 ժամ հետո հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքներով որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան նիստի ավարտից հետո՝ մեկ ժամվա ընթացքում, քվեարկության արդյունքների վերջնական աղյուսակավորումը` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 8 11. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում քվեարկության սենյակում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա գտնվելու վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի գրավոր հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը (այդ թվում՝ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը), ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը. 11.1. Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքով ընտրված մասնագիտացված կազմակերպությունն իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի դեպքում՝ իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։ Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 8 Սահմանված կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպությունը նաև տեսաձայնագրում և հեռարձակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների արդյունքների ամփոփման նիստերը և վերահաշվարկը։ Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնագիտացված կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որով սահմանվում են նաև սույն մասով նախատեսված կարգով ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի և վերահաշվարկի տեսանկարահանման (տեսաձայնագրման) և միաժամանակյա համացանցային հեռարձակման կարգն ու պայմանները, ինչպես նաև տեղամասերի ցանկը։ Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը և ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման (տեսաձայնագրման) և համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման և դրա որակի համար: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 8 Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության հատուկ ստեղծած կայքում մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։ Կազմակերպության հետ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել ավելի երկար ժամկետ: Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին ընտրական իրավունքի պաշտպանության շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը կարող է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչև ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև վերջնական դատական ակտի ընդունումը: Դիմումը պետք է ներառի ընտրության անվանումը և համապատասխանաբար այն ընտրական տեղամասի համարը կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը, որի տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերից պահանջվում է պատճենը, և դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ։ Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերն արխիվացվում և պահպանվում են քվեարկությունից հետո` հինգ տարի ժամկետով: Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերն արտահանելու, իրավասու մարմին հանձնելու և արխիվացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. 12. Զորամասերում հաշվառված ընտրողների թիվը, ինչպես ընդհանուր, այնպես էլ ըստ ընտրական տեղամասերի, այն ընտրական տեղամասերի համարները և գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները, զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից քաղվածքներ չեն կատարվում: |