FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

Կազմակերպության գործունեության հաշվետվությունը.
1. Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է գործունեության տարեկան հաշվետվություն.
2. Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.
    1) Կազմակերպության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը (ենթակա է հրապարակման կազմակերպության կողմից համապատասխան նշման դեպքում), պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում).
    2) գործադիր մարմնի ղեկավարի անունը և պաշտոնը.
    3) կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները.
    4) Կազմակերպության անդամների և կամավորների թիվը` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.
    5) հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը.
    6) հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը և համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ).
    7) տարեկան մուտքերի (դրամական և (կամ) գույքային) ընդհանուր գումարը.
    8) օգտագործված դրամական միջոցները և (կամ) շարժական, անշարժ գույքը.
    9) հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը.
3. Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուրը հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել են հանրային միջոցները (պետական կամ համայնքային միջոցները), ապա նրանց գործունեության տարեկան հաշվետվություններում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի, ներառում է՝
    1) հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) և տեղեկատվություն դրանց մասին (նպատակ, հիմնական արդյունքներ).
    2) հանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական և (կամ) գույքային) ընդհանուր գումարը՝ ըստ ստացման աղբյուրների.
    3) հանրային դրամական միջոցների և (կամ) տրամադրված գույքի օգտագործումը, ծախսերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

4. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի (այսուհետև՝ Համակարգ) անձնական էջում և իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը.
5. Կազմակերպությունը Համակարգի անձնական էջում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի չի լրացնում, իսկ դրանց վերաբերող փոփոխությունները ինքնաշխատ եղանակով թարմացվում են.
6. Կազմակերպությունների կողմից Համակարգի անձնական էջում հաշվետվությունը հաստատելու դեպքում, այն հրապարակվում է Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am), որը հասանելի է յուրաքանչյուրին.
7. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը.
8. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել: