FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  70

Գործառույթների պատվիրակումը և հանձնումը.
1. Կառավարիչը կարող է ֆոնդի կառավարման գործառույթների մի մասը (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` Հայաստանի Հանրապետությունում կատարվող ներդրումների կառավարման գործառույթի) պատվիրակել երրորդ անձին (այսուհետ` կոնտրագենտ)` առավել արդյունավետ կառավարման նպատակով, եթե այդպիսի հնարավորություն նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ): Այդ դեպքում կառավարիչը շարունակում է պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթների պատշաճ կերպով և բարեխղճորեն իրականացման համար.
2. Ներդրման կառավարման գործառույթը կարող է պատվիրակվել միայն տվյալ ֆոնդի պահառուի հետ չփոխկապակցված` սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած անձին, ինչպես նաև տվյալ ֆոնդի պահառուի հետ չփոխկապակցված այն բանկին կամ ներդրումային ընկերությանը, որը օրենքին համապատասխան, ունի արժեթղթերի փաթեթի կառավարման իրավունք.
3. Փայերի կամ բաժնետոմսերի թողարկման և հետգնման (մարման) կազմակերպումը կարող է պատվիրակվել նաև Կենտրոնական դեպոզիտարիային.
4. Փակ և միջակայքային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման գործառույթը ենթակա է պարտադիր հանձնման Կենտրոնական դեպոզիտարիային: Ընդ որում, ռեեստրի վարման գործառույթը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնած կառավարիչն ազատվում է այն վարելու համար սահմանված պատասխանատվությունից.
5. Կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագիրը առնվազն ներառում է`
    1) պատվիրակվող գործառույթների կոնկրետ շրջանակը.
    2) կոնտրագենտի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կոնտրագենտի) անվերապահ և անհետկանչելի համաձայնությունն իր նկատմամբ կառավարչի, նրա աուդիտի և Կենտրոնական բանկի կողմից վերահսկողություն իրականացնելու և դրա հետ կապված տեղեկությունների տրամադրման մասին.
2.1) ոչ ռեզիդենտ կոնտրագենտի համաձայնությունն իրեն պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ կառավարչի կողմից վերահսկողության, այդ թվում՝ կառավարչի աուդիտի կամ Կենտրոնական բանկի համապատասխան պահանջի դեպքում պատվիրակված գործառույթների վերաբերյալ պահանջվող տեղեկությունների՝ կառավարչին տրամադրման մասին.
    3) կոնտրագենտի պատասխանատվությունը պատվիրակված գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  70

4) կոնտրագենտի կողմից գործառույթների կատարման բարեխղճության չափանիշների մանրամասն նկարագիրը.
    5) կոնտրագենտին պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ կառավարչի վերահսկողության կարգը և պայմանները.
    6) պայմանագրի փոփոխման և լուծման կարգը, որը պետք է համապատասխանի սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված դրույթներին.
6. Կառավարման գործառույթների պատվիրակման նպատակով կառավարիչը պարտավոր է նախապես ստանալ Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով գործառույթների պատվիրակման պայմանագրի պատճենը.
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված նախնական համաձայնությունն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմը և դրանց ներկայացման կարգը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագրի կնքման համար նախնական համաձայնությունը տալու կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
8. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված համաձայնության տրամադրումը, եթե Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում չեն ներկայացվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով պահանջվող փաստաթղթերը, կամ դրանք չեն բավարարում սույն օրենքով կամ այլ օրենքներով առաջադրվող պահանջները, կամ համապատասխան պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները կամ դրանց մի մասն այլ անձի փոխանցելու հետևանքով Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով`
    1) կարող են վտանգվել ֆոնդի մասնակիցների օրինական շահերը (այդ թվում` կոնտրագենտի մոտ պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացման համար բավարար կազմակերպական, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսների և կարողության բացակայության պատճառով), կամ կարող են առաջանալ շահերի բախումներ երրորդ անձի և կառավարչի, ֆոնդի կամ ֆոնդի մասնակիցների միջև.
    2) անհնարին կդառնա կառավարչի և (կամ) պահառուի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը.
    3) անհնար կդառնա կառավարչի կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացման նկատմամբ անընդհատ և արդյունավետ վերահսկողության իրականացումը կամ ֆոնդի ակտիվների կառավարման կապակցությամբ այն անձին հետագա ցուցումներ տալը, որին պատվիրակվել է գործառույթների կատարումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  70

4) ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որի դեպքում կառավարիչը փաստացի չի իրականացնում ֆոնդի կառավարումը.
9. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում է ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների այն առավելագույն մասը, որի նկատմամբ ներդրման կառավարման գործառույթը կարող է պատվիրակվել երրորդ անձին (անձանց).
10. Ֆոնդի ազդագիրը (բաց ֆոնդի կանոնները (կանոնադրությունը)) պետք է սահմանի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձին.
11. Կառավարչի նկատմամբ սույն օրենքով սահմանված վերահսկողության իրականացման և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթները տարածվում են նաև կոնտրագենտների վրա` պատվիրակված գործառույթների իրականացման մասով.
12. Եթե կառավարիչը բացահայտում է, որ կոնտրագենտի գործողությունները խախտում կամ կարող են խախտել սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի կամ կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագրի պահանջները, ապա նա պարտավոր է կոնտրագենտից պահանջել անմիջապես վերացնել խախտումը: Եթե կառավարչի նշված պահանջի ներկայացումից հետո կառավարչի սահմանած ողջամիտ ժամկետում կոնտրագենտը չի վերացնում խախտումը, ապա կառավարիչը կարող է միակողմանի լուծել կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագիրը.
13. Կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագրի` սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված լուծումը կարող է պահանջել նաև Կենտրոնական բանկը, եթե կոնտրագենտը թույլ է տվել սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի խախտումներ, որոնք կարող են վտանգել ֆոնդի մասնակիցների օրինական շահերը: Կենտրոնական բանկի պահանջը պարտադիր է կողմերի համար և պետք է կատարվի Կենտրոնական բանկի սահմանած ողջամիտ ժամկետում և կարգով: