FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  33

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում գտնվում են մշտական հսկողության ներքո: Հսկողության իրականացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական և էլեկտրոնային միջոցներ: Ձերբակալված և կալանավորված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության` նույն սեռին պատկանող անձանց կողմից, մատնադրոշմման և լուսանկարման: Խուզարկությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ձերբակալված կամ կալանավորված անձանց հանձնած դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշվին, իսկ փաստաթղթերը տրվում են պահպանության: Ձերբակալված կամ կալանավորված անձանցից առգրավված իրերը, առարկաները, նյութերը տրվում են պահպանության կամ ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում ոչնչացվում են` ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի պատճառաբանված որոշմամբ, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: