FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

Լիցենզիայի գործողության կասեցումը.
1. Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է.
2. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնել կասեցման որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ նրանց, որոնք ուղղված են լիցենզիայի գործողության կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն.
3. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի երկրորդ մասով արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն.
4. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործողությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները: Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետևանքները հնարավոր է վերացնել լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում լիցենզիայի ողջ գործողության կասեցում չի կիրառվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

Եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ պետք է նախատեսվեն լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը կասեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքները և դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգը կամ հետևանքների վերացման ժամկետը: Սույն հոդվածով նախատեսված դրույթները չպարունակող լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումներն անվավեր են.
5. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն օրենքով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման որոշում է կայացվում յուրաքանչյուր հիմքով.
6. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ.
7. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանը հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում: Սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը վերացած է համարվում լիցենզիայի տարեկան պետական տուրքերի, ինչպես նաև դրանց` վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրվանից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

8. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա: