FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  41

Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու կարգը.
1. Պատվիրատուն հայտերի լիարժեք գնահատումն իրականացնում է էլեկտրոնային աճուրդի արդյունքներն ամփոփվելուց հետո` հրավերով սահմանված չափանիշներով.
2. Հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին ուղարկվում է էլեկտրոնային ձևով նոր (վերանայված) գներ ներկայացնելու առաջարկություն: Առաջարկությունը ներառում է նաև տեղեկություններ էլեկտրոնային աճուրդի բացման օրվա ու ժամի և օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հետ անհատական կապուղի հաստատելու համար անհրաժեշտ տվյալների մասին.
3. Էլեկտրոնային աճուրդը կարող է կայանալ մի շարք հաջորդական փուլերով.
4. Էլեկտրոնային աճուրդն սկսվում է ոչ շուտ, քան դրա մասին պահանջը ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկու օրացուցային օր անց.
5. Էլեկտրոնային աճուրդի յուրաքանչյուր փուլում պատվիրատուն անհապաղ (առցանց) մասնակիցներին է տրամադրում նվազագույն բավարար տեղեկություններ, որոնք նրանց հնարավորություն են տալիս ցանկացած պահի ճշտել իրենց զբաղեցրած հարաբերական տեղը.
6. Էլեկտրոնային աճուրդի փուլերի իրականացման ընթացքում պատվիրատուն չի հրապարակում գներ ներկայացրած մասնակիցների ինքնությունը: