FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  206.20

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը.
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնագրելու, գաղտնիության աստիճանը որոշելու, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու և դրանք փոփոխելու կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ժամկետները երկարաձգելու, կրճատելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծելու, ինչպես նաև ոչնչացնելու կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարության կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
4. Համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկություններ կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ գործածելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցների պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով.
6. Գաղտնի արտադրանքի թողարկման, ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի, ինչպես նաև անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով.
7. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  206.20

8. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։ 9․ Սույն հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված իրավախախտումը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով.
10. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումը կատարած անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված իրավախախտում կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։