FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Համայնքային ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը.
1. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելը համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև oրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Փոխարինող համայնքային ծառայողի կողմից զբաղեցնելու ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունով նախատեսված մյուս դեպքերում ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն oրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:Չի թույլատրվում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե համայնքային ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից սույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ե», «թ», «ժ» և «ժթ» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով.
2. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: