Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի նպատակները. Սույն օրենքի հիմնական նպատակներն են` 1) նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության զարգացմանը. 2) առավելագույնս երաշխավորել արդար և բաց մրցակցություն` էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների, միջոցների և սարքավորումների տրամադրման ոլորտներում. 3) ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. 4) ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ օգտագործողների, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների շահերի պաշտպանությունը բաց շուկայական տնտեսության պայմաններում. 5) ապահովել սակագների մակարդակի վերանայումը` դրանք առավել մոտեցնելով փաստացի ծախսերին և խթանել ոլորտում գործունեության արդյունավետության բարձրացումը. 6) ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արդյունավետ կարգավորումը, ներառյալ` արդար և ժամանակին արձագանքումը սպառողների բողոքներին և օրենսդրության արդյունավետ կիրառումը. 7) ապահովել վերջնակետային սարքավորումների թույլտվությունների արդյունավետ պայմանները. 8) ապահովել սահմանափակ ռեսուրսների, ներառյալ` ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարների արդյունավետ օգտագործումը. 9) խթանել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացումը` խրախուսելով տնտեսապես արդյունավետ ներդրումները ենթակառուցվածքում և վերջիններիս օգտագործումը էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով. 10) խթանել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և ծառայությունների տեսականու ավելացումը. 11) վերոհիշյալ նպատակներն իրագործել այնպես, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա կատարել էլեկտրոնային հաղորդակցության շուկաների ազատականացման հետ կապված իր միջազգային հանձնառությունները: |