FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15.11

Առևտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները.
1. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր.
2. Պայմանագիրն առնվազն պարունակում է՝
    1) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
    2) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը.
    3) պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև պայմանագրի դադարեցման և միակողմանի լուծման կարգը և հիմքերը.
    4) պիտանիության ժամկետում չիրացված ապրանքների վերադարձման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում՝ դրանց վերադարձման կարգը.
3. Առևտրային ցանցը պաշտոնական կայքում կարող է հրապարակել մատակարարների հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը: