Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 24 Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը. 1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքն արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը տեղափոխելու համար. 2. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ հայտարարագրում է հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը. 3. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշում է հայտարարատուն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ այն որոշում են մաքսային մարմինները: Մաքսային արժեքը որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII գլխի (մաքսային արժեքի որոշման համաձայնագրի) բացատրական նշումներին համապատասխան՝ Կառավարության սահմանած կարգով. 4. Մաքսային արժեքի որոշման նպատակով սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո մաքսային մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների` սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքը: Սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների` սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքն ընդունվում կամ մերժվում է հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 24 5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի կամ մաքսային արժեքի որոշման մեթոդի փոփոխությունը կատարվում է այն դեպքերում, կարգով և ձևով, որոնք Հանձնաժողովը սահմանել է Միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկություններում փոփոխություններ կատարելու մասին մաքսային մարմնի պահանջի հիման վրա՝ մինչև ապրանքների բացթողումը կամ ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկություններում փոփոխություններ կատարելու մասին մաքսային մարմնի որոշման ընդունումը. 6. Սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքի մերժման դեպքում սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում սույն օրենքի 27-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ մաքսային մարմինները գրավոր ծանուցում են հայտարարատուին` կազմելով սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված մերժման եզրակացությունը. 7. Մաքսային մարմինների կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում մաքսային արժեքի մերժման վերաբերյալ հայտարարատուին ծանուցում չներկայացվելու դեպքում հայտարարատուի որոշած մաքսային արժեքը համարվում է ընդունված: |