FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  200

Արտագնա մաքսային ստուգման անցկացման նպատակով մաքսային մարմնի պաշտոնատար անձանց մուտքն ստուգվող անձի օբյեկտ.
1. Ստուգվող անձն իրավունք ունի մերժելու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ թույլատրել մուտք գործել իր օբյեկտներ՝ Միության մաքսային օրենսգրքի 334-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում.
2. Միության մաքսային օրենսգրքի 334-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ստուգման ենթարկվող անձի կողմից ստուգվող անձի օբյեկտ արտագնա մաքսային ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց և արտագնա մաքսային ստուգմանը մասնակցող այլ պաշտոնատար անձանց մուտքն առանց հիմնավորման մերժելու դեպքում կազմվում է արձանագրություն՝ Կոմիտեի սահմանած ձևով.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրությունն ստորագրում են մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, ստուգվող անձը կամ նրա ներկայացուցիչը, և դրա պատճենը հանձնվում է ստուգվող անձին կամ նրա ներկայացուցչին.
4. Ստուգվող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համապատասխան գրառում է կատարում արձանագրության մեջ։ Ստուգվող անձն իրավունք ունի արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ տալու գրավոր բացատրություն.
5. Ստուգվող անձի կողմից վերջինիս օբյեկտ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց և արտագնա մաքսային ստուգմանը մասնակցող այլ պաշտոնատար անձանց մուտքն առանց հիմնավորման մերժելու դեպքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք և արտագնա մաքսային ստուգմանը մասնակցող այլ պաշտոնատար անձինք կարող են մուտք գործել այդպիսի օբյեկտներ՝ դիմադրությունը հաղթահարելով և կողպված շինությունները բացելով, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առանձին օբյեկտներ մուտք գործելու համար սահմանված է պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտքի այլ կարգ: