Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 13 Ապաստանի հայցը. 1. Ապաստանի հայցը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու նպատակով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված մարմիններին ներկայացված խնդրանք է կամ դիմում. 2. Ապաստանի խնդրանք է համարվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին) կազմում գործող Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին (այսուհետ` Սահմանապահ զորքեր), իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ լիազոր մարմնին, ինչպես նաև Ոստիկանության, կամ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում՝ ազատազրկման վայրի վարչակազմին բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով կամ հաղորդակցության որևէ այլ միջոցով առերես արված ցանկացած հայտարարություն, որն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու նրա ցանկությունը: Սույն մարմինները նաև պարտավոր են տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց ներկայացնելու հնարավորության մասին այն անձանց, որոնք, հնարավոր է, որ ապաստանի կարիք ունեն. 3. Ապաստանի դիմումը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ապաստանի ստացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմնին ներկայացված գրավոր խնդրանքն է: Դիմումի ձևը հաստատում է Կառավարությունը: Ապաստանի դիմումը կարող է ներկայացվել ինչպես հաջորդելով ապաստանի խնդրանքին` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապաստան հայցելու գործընթացն ավարտելու նպատակով, այնպես էլ անմիջապես՝ առանց ապաստանի խնդրանքի. 4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված` ապաստան հայցող ամբողջ ընտանիքի համար ապաստանի խնդրանքը և դիմումը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ընտանիքի որևէ անդամ, ինչը, սակայն, չի սահմանափակում ընտանիքի մյուս անդամների` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով անձնական պատճառների հիման վրա անհատական դիմումներ ներկայացնելու իրավունքը: |