Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 75 Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները. 1. Վարույթի մասնակիցները, սույն օրենքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն՝ 1) ծանոթանալու գործի նյութերին, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) ներկայացնելու ապացույցներ. 3) հարցեր տալու վարույթի մասնակիցներին. 4) միջնորդություններ անելու և բացատրություն տալու. 5) վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ հայտնելու դիրքորոշում. 6) հայտնելու բացարկ. 7) բողոքարկելու Հանձնաժողովի՝ բողոքարկման ենթակա որոշումները. 8) կատարելու սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ գործողություններ. 2. Վարույթի մասնակիցները պարտավոր են՝ 1) տրամադրել պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը. 2) չխոչընդոտել Հանձնաժողովի կողմից օրենսդրությամբ լիազորված գործողությունների իրականացմանը և ենթարկվել վարույթի շրջանակում իրենց ներկայացված օրինական պահանջներին. 3) հարգալից վերաբերմունք դրսևորել Հանձնաժողովի, Հանձնաժողովի աշխատողների և վարույթի մասնակիցների հանդեպ. 4) կատարել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված գործողություններ: |