FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը.
1. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը մշտապես գործող մարմին է, որի անդամի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Խորհրդի անդամ ուսանողության ներկայացուցչի անդամության ժամկետը սահմանվում է նրա ուսումնառության տևողությամբ.
2. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի.
3. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անվանական կազմը հաստատում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված մարմիններից և կառույցներից խորհրդի անդամի թեկնածությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
4. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ.
    1) երկուսին առաջադրում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) ոլորտի իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտը սպասարկող գործատուների ներկայացուցիչներից կամ ոլորտում հեղինակավոր այլ անձանցից.
    2) երկուսին առաջադրում են ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունները՝ ՄՈՒՀ-ի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործատուներից.
    3) երեքին առաջադրում են տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ լիազորված մարմինները՝ երկուսին՝ մանկավարժական աշխատողների և մեկին՝ ուսանողության ներկայացուցիչներից.
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ուսանողության ներկայացուցիչն առաջադրվում է սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված ուսանողական ինքնակառավարման մարմինների կողմից և խորհրդում ներկայացնում է ուսանողական համայնքի շահերը.
6. Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող պետական ՄՈՒՀ-երում Կառավարության որոշմամբ և դրա հիման վրա ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ կարող են նախատեսվել սույն հոդվածով սահմանված կառավարման մարմինների և դրանց ձևավորման առանձնահատկություններ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

7. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամները գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամները ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին կարող են ստանալ խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցում: Հատուցվող ծախսերի չափը և փոխհատուցման կարգը սահմանում է խորհուրդը.
8. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
    1) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
    2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
    3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    4) որևէ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է.
    5) զբաղեցնում է քաղաքական պաշտոն.
    6) տվյալ ՄՈՒՀ-ում զբաղեցնում է վարչական պաշտոն.
9. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի ձևավորման կարգը, խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը.
10. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամները, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անդամների, կարող են խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել և նշանակվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ.
11. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի գործող անդամի լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն երկու ամիս առաջ, իսկ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքերի մասին հայտնի դառնալու կամ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում համապատասխան օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է խորհրդին, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անդամի պարագայում՝ լիազոր մարմնին՝ առաջացած թափուր տեղը համալրելու համար։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

12. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի թափուր տեղի համար համալրումը կատարվում է նախկին անդամի համար սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման մասին խորհրդի նախագահի ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում.
13. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի աշխատանքների տեխնիկական սպասարկումը և գործավարությունը կազմակերպում է խորհրդի քարտուղարը.
14. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս անդամ։ Խորհրդում քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։