FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  37

Հերթական նիստերի անցկացման կարգը.
1. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրը՝ ժամը 10:00-ից մինչև 18:00, տեղի է ունենում չորս հիմնական նիստ: Հերթական նիստերի առաջին շաբաթվա երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից, իսկ չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստը՝ հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո.
2. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա ընթացքում՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն, Ազգային ժողովի որոշմամբ կարող է անցկացվել մեկ լրացուցիչ նիստ: Արտահերթ նիստի գումարման ժամին լրացուցիչ նիստ չի կարող անցկացվել.
3. Լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշումը կարող է ընդունվել Խորհրդի, նիստը նախագահողի, խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջարկությամբ մինչև տվյալ օրվա վերջին հիմնական նիստի ավարտը: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման.
4. Հիմնական և լրացուցիչ նիստերից յուրաքանչյուրի տևողությունը 90 րոպե է, որը կարող է նիստը նախագահողի առաջարկով առանց քվեարկության երկարաձգվել՝ հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով.
5. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա երկրորդ նիստից հետո հայտարարվում է մեկ ժամ, իսկ մյուս նիստերից հետո՝ 30 րոպե ընդմիջում: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով.
6. Ոչ աշխատանքային օրերին հերթական նիստերը գումարվում կամ անցկացվում են միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում: