FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  102

Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանելը.
1. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանվում է հետևյալ դեպքերում.
    1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողի առաջարկությամբ կամ նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո նա սահմանված կարգով հարցի քննարկմանը չի ներկայանում.
    2) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո հեղինակը սահմանված կարգով լրամշակված նախագիծ չի ներկայացնում.
    3) քվեարկության արդյունքով նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվում.
    4) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը կամ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չի տեղեկացնում նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.
4.1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ ռազմական կամ արտակարգ դրությունն ավարտվելու դեպքում.
    5) հեղինակը նախագիծը հետ է կանչում.
2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթական նստաշրջանի կամ նիստերի օրակարգերից կամ դրանց նախագծերից: