FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման կարգը. Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և նրա լիցենզավորած անձինք կիրառում են էլեկտրոնային փաստաթղթերը և էլեկտրոնային թվային ստորագրությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Գանձապետարանը իր տեղեկատվական համակարգերում կիրառում է էլեկտրոնային փաստաթղթերը և էլեկտրոնային թվային ստորագրությունները «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորումն իրականացնող պետական մարմնի սահմանած կարգով: Սկզբնական (հաշվառման) փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները փոխարինում են իրենց թղթային տարբերակներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, կամ եթե պահպանվել են դրանց թղթային տարբերակները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: