Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 330 Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը. 1. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները. 2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) վճիռը կայացրած օտարերկրյա արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) պահանջատիրոջ և պարտապանի անվանումները. 3) օտարերկրյա վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը. 4) դատարանի եզրահանգումը՝ օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և հարկադիր կատարելու կամ օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչումը և հարկադիր կատարումը մերժելու մասին. 3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում: |