FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Ոչ շուկայական տնտեսությունները.
1. Եթե արտահանող երկրում գործում է գնագոյացման ոչ շուկայական համակարգ, և ապրանքի սովորական արժեքի որոշման՝ սույն օրենքով սահմանված եղանակները կիրառելի չեն տվյալ դեպքում, ապա լիազոր մարմինն ապրանքի սովորական արժեքը կարող է որոշել, ելնելով՝
    1) համապատասխան շուկայական տնտեսությամբ երկրում սովորական առևտրային գործառույթների ընթացքում ներքին սպառման համար նման ապրանքի վաճառքի դիմաց վճարված կամ վճարվելիք համեմատելի գնից.
    2) սովորական առևտրային գործառույթների ընթացքում համապատասխան շուկայական տնտեսությամբ երկրից այլ երկրներ, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն նման ապրանքի արտահանման ժամանակ վճարված կամ վճարվելիք համեմատելի գնից.
    3) Հայաստանի Հանրապետության ներքին արտադրության նման ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարվելիք գնից՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտում մտցնելով գնի մեջ՝ տվյալ ճյուղում առկա տնտեսական պայմաններում ակնկալվող շահութաբերության ցուցանիշն ընդգրկելու համար.
    4) որևէ այլ արժանահավատ հիմքից.
2. Շուկայական տնտեսությամբ երկրի ընտրությունից հետո լիազոր մարմինը 7 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է ուսումնասիրության ենթակա կողմերին՝ նրանց տալով 10 օր՝ այդ կապակցությամբ դիտողություններ կատարելու համար: