FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ. Հերթական ընդհանուր ժողովն անցկացվում է համատիրության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում: Հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է նախագահը: Արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրում է նախագահը` իր նախաձեռնությամբ, վարչության, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) որոշմամբ, կառավարչի կամ համատիրության անդամների մեկ երրորդի պահանջով` հրավիրողի ժամկետում և առաջարկած օրակարգով: Եթե համապատասխան որոշման կայացումից կամ առաջարկության ներկայացումից հետո` տասն օրվա ընթացքում, նախագահը չի հրավիրում արտահերթ ժողով, ապա նախաձեռնողներն իրենք իրավունք ունեն այն հրավիրել: Ընդհանուր ժողովի հրավիրման, օրակարգի, անցկացման օրվա, տեղի և ժամի մասին համատիրության անդամներն անհատապես գրավոր ծանուցվում են ոչ ուշ, քան ընդհանուր ժողովի հրավիրումից 5 օր առաջ: Գրավոր ծանուցումներն ուղարկվում են համատիրության անդամների հասցեներով, եթե վերջիններս նախագահին այլ հասցե չեն ներկայացրել: Համատիրության այն անդամը, որը սույն հոդվածով սահմանված կարգով ընդհանուր ժողովին չհրավիրվելու պատճառով չի մասնակցել դրան, իրավունք ունի դատական կարգով բողոքարկել ընդհանուր ժողովի որոշումը: Եթե սահմանված ժամկետում ընդհանուր տարեկան ժողով չի հրավիրվում, կամ հրավիրված ժողովը իրավազոր չէ, ապա կարող է հրավիրվել նոր ժողով` նախորդի հրավիրման պահից 10-օրյա ժամկետում: Լրացուցիչ հարցեր կարող են օրակարգ մտցվել համատիրության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի համաձայնությամբ: