FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Օժանդակ ծառայությունները.
1. Կրեդիտավորողը չի կարող իր կամ այլ անձանց կողմից մատուցվող օժանդակ ծառայություններից օգտվելը դարձնել կրեդիտավորման պայմանագիր կնքելու նախապայման, բացառությամբ ապահովագրության և (կամ) գույքի գնահատման ծառայությունների: Սույն օրենքի իմաստով օժանդակ չեն համարվում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ նոտարների կողմից մատուցվող ծառայությունները.
2. Կրեդիտավորողը կարող է կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորել Կենտրոնական բանկի լիցենզավորած առանձին ապահովագրողների ծառայություններից օգտվելով` պայմանով, որ կրեդիտավորողի համար ընդունելի ապահովագրողների ցանկը ներառի ոչ պակաս, քան երեք ապահովագրողի, որոնցից առնվազն երկուսը պետք է կապված չլինեն կրեդիտավորողի հետ: Կրեդիտավորողը պարտավոր է հնարավորություն ընձեռել, որ կրեդիտառուն կրեդիտավորողին առաջարկի օգտվել կրեդիտառուի համար ընդունելի ապահովագրողի ծառայություններից.
3. Կրեդիտավորողը կարող է կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորել առանձին գնահատողների ծառայություններից օգտվելով` պայմանով, որ՝
    1) կրեդիտավորողի համար ընդունելի գնահատողների ցանկը ներառի ոչ պակաս, քան չորս գնահատողի.
    2) կրեդիտավորողի համար ընդունելի գնահատողների ցանկում կարող են ներառվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած՝ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկում ընդգրկված անշարժ գույքի գնահատողներ.
    3) կրեդիտավորողի համար ընդունելի առնվազն չորս գնահատողները չպետք է փոխկապակցված լինեն միմյանց հետ և (կամ) կրեդիտավորողի հետ և (կամ) կրեդիտավորողի ղեկավարների հետ.
    4) կրեդիտավորողը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և բավարար քայլերը՝ պարզելու և բացահայտելու համար ընդունելի գնահատողների փոխկապակցվածությունը միմյանց, ինչպես նաև իր և իր ղեկավարների հետ: Փոխկապակցվածություն կամ շահագրգռվածություն բացահայտելու դեպքում բացառել համագործակցությունը տվյալ գնահատողի հետ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

5) կրեդիտավորողի և ընդունելի գնահատողի միջև կնքվող պայմանագրով պետք է սահմանվի դրույթ առ այն, որ գնահատողը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար քայլերը՝ պարզելու և բացահայտելու համար գնահատողի կամ նրա աշխատակիցների շահագրգռվածությունը և (կամ) ազդեցությունը գնահատման արդյունքների վրա.
    6) կրեդիտավորողը չպետք է հաճախորդին ուղղորդի կամ ծառայության մատուցումը պայմանավորի ընդունելի գնահատողների ցանկից որևէ գնահատողի ծառայություններից օգտվելով.
4. Կրեդիտավորողը պարտավոր է առնվազն տարին մեկ վերանայել իր կողմից ընդունելի ապահովագրողների և գնահատողների ցանկը.
5. Կրեդիտավորողի հետ կապված անձինք են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ բանկի հետ կապված անձինք: