FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում պետական կամ համայնքային աջակցության հիմնական ուղղությունները.
1. Բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում պետական (համայնքային) աջակցության հիմնական ուղղություններն են`
    ա) իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը.
    բ) ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը և անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակումը.
    գ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ բնագավառում դրամաշնորհային և ներդրումային ծրագրերի իրականացմանը նպաստելը.
    դ) նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների, բազմաբնակարան շենքերի անձնագրավորման և տեղեկատվական համակարգերի ներդրմանը նպաստելը.
    ե) ինստիտուցիոնալ համակարգի և ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը.
    զ) կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի ձևավորմանը նպաստելը.
    է) վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը.
    ը) տեղեկատվական ու խորհրդատվական օժանդակությունը, բնագավառում իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկումը.
2. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված աջակցության ծրագրերը կարող են իրականացվել միայն բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի պարտադիր մասնակցության պայմանով.
3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված նպատակային ծրագրերի իրականացման պայմանները, առանձնահատկությունները, կարգը, այդ ծրագրերի ֆինանսավորմանը պետության (համայնքի), ինչպես նաև շենքի շինությունների սեփականատերերի մասնակցության չափը և եղանակը պետական նպատակային ծրագրերի դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համայնքային նպատակային ծրագրերի դեպքում՝ համայնքի ավագանին.
4. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված նպատակային ծրագրերի շրջանակներում կատարված բարելավումները պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համար ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ սեփականության իրավունք չեն առաջացնում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը հանդիսանում է բազմաբնակարան շենքի շինության սեփականատեր: