FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  33

Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը.
1. Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը՝
    1) նշանակում է ծառայողական քննություն.
    2) սահմանում է ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հարցերը.
    3) անհրաժեշտության դեպքում ներկայացնում է հիմնավորումներ, փաստաթղթեր.
    4) ըստ անհրաժեշտության՝ տեղեկանում է ծառայողական քննության ընթացքին.
    5) միացնում է ծառայողական քննության նյութերը կամ մաս է անջատում.
    6) կասեցնում է ծառայողական քննությունը.
    7) վերսկսում է ծառայողական քննությունը.
    8) դադարեցնում է ծառայողական քննությունը.
    9) իրավասու ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, հիմնարկներից կամ քաղաքացիներից պահանջում և ստանում է փաստաթղթեր, նյութեր, տվյալներ.
    10) իրավասու ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ դիմում է այլ պետական մարմիններ՝ մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար.
2. Ծառայողական քննություն նշանակող անձը ծառայողական քննությունն անցկացնելու ժամկետով կարող է կասեցնել ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը` պահպանելով ոստիկանության ծառայողի վարձատրությունը: Ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կարող է կասեցվել այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, նա կխոչընդոտի ծառայողական քննությունը կամ իր լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ կկատարի նոր խախտում։