FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  38

Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաներն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը.
1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաներն ինքնավստահությամբ կամ անփութությամբ ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
    1) նկատողություն.
    2) խիստ նկատողություն.
    3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
    4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
    5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
    6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
    7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով: