Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Փորձագիտական եզրակացությունը. 1. Պետական փորձաքննության փորձագիտական եզրակացությունն ունի պարտադիր բնույթ, ընդունվում է փորձաքննության պատվիրատուի կողմից և հաշվի է առնվում այն որոշումների ընդունման համար, որոնց հիմնավորման նպատակով իրականացվել է տվյալ փորձաքննությունը. 2. Հասարակական կամ մասնագիտական փորձաքննության փորձագիտական եզրակացությունն ունի երաշխավորական բնույթ և կարող է հաշվի առնվել համապատասխան որոշումների ընդունման ժամանակ. 3. Փորձագիտական եզրակացությունն ուժի մեջ է մտնում այն փորձաքննության պատվիրատուին տրամադրելու օրվան հաջորդող օրվանից և իր ուժը պահպանում է փորձաքննություն իրականացնելու պայմանագրով սահմանված ժամկետի ընթացքում: Փորձագիտական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե դրա հիման վրա նախատեսվող գործողությունները չեն սկսվել փորձագիտական եզրակացությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում. 4. Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն բողոքարկելու (մասնակի կամ ամբողջությամբ) փորձագիտական եզրակացությունը` փորձաքննության պատվիրատուին ներկայացնելով գրավոր դիմում` փորձագիտական եզրակացությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Փորձաքննության պատվիրատուն պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել ներկայացված դիմումը և հիմնավորված որոշում կայացնել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ` վերջինիս կցելով մերժումը հիմնավորող փաստաթուղթ. 5. Կրկնակի փորձաքննության փորձագիտական եզրակացությունը, որը համապատասխանում է հիմնական փորձաքննության եզրակացությանը, վերջնական է. 6. Փորձագիտական եզրակացության վերաբերյալ վեճերը լուծվում են շահագրգիռ կողմերի փոխադարձ համաձայնությանբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատական կարգով: |