FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  305

Ձերբակալման իրավաչափության վիճարկումը.
1. Ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով.
2. Ձերբակալման վերաբերյալ բողոքն ստանալուց հետո դատարանն անհապաղ որոշում է կայացնում ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթ հարուցելու մասին.
3. Դատարանը դատական նիստում բողոքը քննարկում է՝
    1) անհապաղ, եթե բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման.
    2) տվյալ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում դրա քննարկման հետ միաժամանակ.
    3) տվյալ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության բացակայության դեպքում ոչ շուտ, քան հինգ, և ոչ ուշ, քան տասն օրվա ընթացում.
4. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը կիրառում է սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված միջոցները, իսկ սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում որոշմամբ անհապաղ ազատ է արձակում ձերբակալվածին: