Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Ֆոնդի գործառնություններն ու գործարքները. 1. Ֆոնդի հետ առնչվող գործակալությունները Յուրաքանչյուր անդամ ֆոնդի հետ պետք է իր գործերը վարի միայն գանձարանի, Կենտրոնական բանկի, Կայունացման ֆոնդի կամ նման այլ գանձարանային գործակալությունների միջոցով և ֆոնդն էլ պետք է իր գործերը վարի միայն նույն գործակալությունների հետ կամ միջոցով: 2. Ֆոնդի գործառնությունների և գործարքների սահմանափակումը Ֆոնդը` առաջարկության դեպքում կարող է այնպիսի ֆինանսական և տեխնիկական ծառայություններ կատարել, որոնք ֆոնդի նպատակների հետ համատեղելի լինեն` ներառյալ անդամների կողմից ներդրած միջոցների տնօրինությունը: Այդպիսի ֆինանսական ծառայությունների իրագործման հետ կապված գործառնությունները չպետք է կատարվեն ֆոնդի հաշվին: Այս ենթակետով նախատեսվող ծառայությունները անդամների վրա առանց վերջիններիս համաձայնության որևէ պարտավորություն չեն դնում: |