FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պարտականությունները արյան պաշարների և փոխներարկումային բժշկական օգնության ապահովման ոլորտում.
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում պարտավոր են ունենալ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնելու կարողություններ և արյան անհրաժեշտ նվազագույն պաշար.
2. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն արյան փորձանմուշների հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա, հետազոտության նպատակով դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը պայմանագրային հիմունքներով կազմակերպում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այլ բժշկական կազմակերպություններում.
3. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները իրենց մոտ առկա արյան բաղադրամասերը, ըստ անհրաժեշտության, լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրում են այլ բժշկական կազմակերպությունների: