Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 729 Պատվիրատուի իրավունքների երաշխիքները. 1. Կապալառուն իրավունք չունի պատվիրատուին պարտադրել կենցաղային կապալի պայմանագրում մտցնելու լրացուցիչ աշխատանքներ կամ ծառայություններ: Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագրով չնախատեսված աշխատանքը կամ ծառայությունը վարձատրելուց. 2. Պատվիրատուն իրավունք ունի մինչև կատարված աշխատանքն իրեն հանձնելը, ցանկացած պահի հրաժարվել կենցաղային կապալի պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով պայմանագրի գնի կատարված աշխատանքին համաչափ մասը, և կապալառուին հատուցել պայմանագրի կատարման համար մինչև այդ պահը կատարած ծախսերը, եթե դրանք չեն մտել աշխատանքի գնի նշված մասի մեջ: Այդ իրավունքից պատվիրատուին զրկող պայմանագրի պայմանն առոչինչ է: |